May 13, 2021

Ոչնչացվել է ևս մեկ ՍՈւ-25

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

«Երկիր», 21 օգոստոսի, 1992թ., թիվ 160 (249)

Օգոստոսի 25-ին ԼՂՀ հակաօդային ուժերը Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի մոտակայքում ոչնչացրել են Ադրբեջանի ազգային բանակի ՍՈւ-25 ռմբակոծիչ ինքնաթիռը, որը ռմբակոծում էր պաշտպանության ուժերի դիրքերը: Ազգությամբ ուկրաինայից օդաչուն կենդանի է մնացել և հավաստիացրել, որ այդ ռազմական թռիչքի համար ստացել է 100000 ռուբլի:

Նշենք, որ վերջին ամիսների ընթացքում խփվել են Ադրբեջանի ազգային բանակի ևս երկու ինքնաթիռներ և մի քանի ռազմական ուղղաթիռներ:

Մյուս կողմից, ինչպես հաղորդում է ԼՂՀ պաշտպանության կոմիտեի մամլո ծառայությունը, Մարտակերտի շրջանի ռազմաճակատներից ստացվել են տեղեկություններ այն մասին, որ ԼՂՀ պաշտպանության ուժերը ադրբեջանական զինյալների մեծ ճնշումների տակ ստիպված էին թողնել որոշ կարևոր դիրքեր և բարձունքներ:

Վերջին երկու օրերին Մարտունու շրջանում իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Սահմանամերձ գոտիներում փոխհրաձգություն է տեղի ունեցել հայկական և ադրբեջանական կողմի միջև:

Օգոստոսի 19-ի ուշ երեկոյան Աղդամի շրջանի տարածքից հրթիռա-հրետակոծության է ենթարկվել Հացի գյուղը: Վնասվել են մի քանի բնակելի տներ:

Հադրութից ստացված տեղեկությունների համաձայն, շրջանի սահմանային տարածքներում նկատվում են ադրբեջանական զորքերի և զրահատեխնիկայի նոր կուտակումներ:

Ասկերանի շրջանում ադրբեջանցիները շարունակում են հրետակոծել ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի սահմանապահ դիրքերը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives