November 13, 2024

Ն. Տեր-Գրիգորյանը մեկնաբանում է զինադադարը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

Ազգ, 1 հոկտեմբերի, 1992թ., թիվ 99 (191)

Երեկ մեր թղթակցին տված հարցազրույցում Հայաստանի զինված ուժերի հրամանատար Նորատ Տեր-Գրիգորյանը հայտարարեց, որ սեպտեմբերի 26-ի 00 ժամից սկսած հայ-ադրբեջանական սահմանի ողջ տարածքում իրադրությունը միտում ունի աստիճանաբար կայունանալու: Բայց ինչպես զինադադարի առաջին երկու օրերը, այնպես էլ երեկ գիշեր ադրբեջանական կողմից եղել են խոշոր խախտումներ Լաչինի միջանցքում, Կապանի շրջանում, Մեղրիում, Արարատում:

Լարվածությունը չի թուլանում հատկապես Լեռնային Ղարաբաղում, ուր ադրբեջանական կողմը կամ չի կատարում իր պաշտպանության նախարարի հրամանները, կամ էլ ցանկանում է մինչև սեպտեմբերի 30-ը գրավել նոր տարածքներ, մինչև դիտորդների ժամանումը: «Դրա փոխարեն մենք ադրբեջանական կողմին կառաջարկեինք դադարեցնել զինված գործողությունները, դուրս գալ Ղարաբաղի տարածքից և հետևել զինադադարին»,- ասաց հրամանատարը: Այնուհետև նա նշեց, թե «Ցավոք սրտի, ցայսօր Ադրբեջանը խախտելով Սոչիի համաձայնագիրը, ամեն օր օդուժի միջոցով ռմբակոծում է Ստեփանակերտը: Նրանց պաշտոնական աղբյուրները թեև հերքում են և ասում, թե իրենց օդակայաններից ինքնաթիռներ չեն թռչում, բայց իրականությունը փաստում է, որ այդ օդանավակայանները անվերահսկելի են, չկա ոչ մի հսկողություն»:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives