March 29, 2024

Նոր աղետ Ղարաբաղում

  • by Archives.am
  • 104 Years ago
  • 0
Հառաջ, Երևան

Հառաջ, 30 մարտի, 1920թ., թիվ 66

Թիֆլիս, 26 մարտի

Մոտավորապես մարտի 20-ից, բավական քանակությամբ զորք, գեներալ Նովրուզովի գլխավորությամբ և Խալիլ փաշայի ու Սուլթանովի անթիվ բանդաները, ուժեղ թնդանոթներով ու գնդացիրներով, հայերին զինաթափելու նպատակով հանկարծակի հարձակվեցին հայկական գյուղերի վրա մի քանի կողմերից։ Թնդանոթային կրակի տակ քարուքանդ եղան մի քանի գյուղեր, հրդեհի ճարակ դարձան նրանցից մի քանիսը։ Տեղական ազգաբնակությունը կոտորված է, ունեցած-չունեցածը՝ կողոպտված։ Ազատվածների մի մասը փախել ամրացել է սարերում, ուր կոտորվում է ցրտից ու սովից։ Ստացված տեղեկություններով, կարգադրություն կա կոտորել Գյուլիստանից մինչև Զանգեզուր տեղական խաղաղ ազգաբնակությունը։ Ղարաբաղը կործանվում է. նրան սպասում է Ագուլիսի ճակատագիրը։ Ադրբեջանական մամուլի հաղորդագրությունը հայերի հանկարծակի հարձակման մասին մտացածին սուտ է և ստեղծված միայն որոշ տրամադրություն ստեղծելու համար դաշնակիցների շրջաններում։ Ընդհակառակը, հաստատ տեղեկություններ կան, որ հարձակումն ամենուրեք հայերին հանկարծակիի է բերել։

Այստեղ ապրող ղարաբաղցիները, որոնց ընտանիքները ոչնչանում, կոտորվում են, աղերսագին խնդրում են պառլամենտին և կառավարությանը ձեռք առնել բոլոր հնարավոր միջոցները՝ փրկելու համար Ղարաբաղի ժողովուրդը։

Երևանի և Թիֆլիսի Հայրենակցական Միությունների ներկայացուցիչներ՝ Բալայան, Լեո

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives