October 28, 2021

Հրետակոծվել են Մարտունի քաղաքը և նրա շրջակայքը

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

«Երկիր», 28 հուլիսի, 1992, 142 (231)

Հուլիսի 25-ի ուշ երեկոյան հրասայլերից եւ թնդանոթներից հրետակոծվել են Մարտունի շրջկենտրոնը եւ շրջանի Հացի գյուղը։ Վիրավորվել է չորս խաղաղ բնակիչ, կան ավերածություններ։ Ինչպես հաղորդում են շրջանի ինքնապաշտպանական ուժերի շտաբից, հակառակորդի զինտեխնիկայի մեծ կուտակումներ են նկատվում ադրբեջանաբնակ Կուրապատկինո գյուղի տարածքում:

Մարտակերտի շրջանի Մաղավուզ, Մոխրաթաղ եւ Մեծ շեն գյուղերի մոտ շարունակվում են դիրքային մարտերը։ Ադրբեջանական կողմն ունի տասնյակ զոհեր եւ վիրավորներ։ Իրադրությունը համեմատաբար խաղաղ է Ասկերանի եւ Հադրութի շրջաններում։

Երեկ կեսօրից առաջ ուժեղ փոխհրաձգություն է տեղի ունեցել Մարտունի քաղաքի ինքնապաշտպանության ուժերի եւ ադրբեջանաբնակ Մուղանլի գյուղի միջեւ, վիրավորվել է մեկ հայորդի։ Իսկ կեսօրից հետո Աղդամի շրջանի տարածքից հրետակոծվել են Մարտունի քաղաքի շրջակայքը եւՆորշեն գյուղը: Վիրավորվել է մեկ հայորդի։ Նախորդ գիշեր ֆիզուլու շրջանի տարածքից հրետակոծվել էր Մաճկալաշեն գյուղը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives