December 5, 2024

ՀԲԸ Միության նախագահի այցը Հայաստան

  • by Archives.am
  • 34 Years ago
  • Comments Off

Ազգ, 9 մարտի, 1991թ., թիվ 7

Երկու շաբաթ Հայաստանում էր գտնվում Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Լուիզ Մանուկյան Սիմոնը, որ ժամանել էր Նյու Յորքից։ Այդ ընթացքում նա գործնական հանդիպումներ ունեցավ հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, վարչապետ Վազգեն Մանուկյանի, Երևանի քաղաքապետ Համբարձում Գալստյանի և այլ պատասխանատուների հետ, քննարկելով ՀԲԸՄ կողմից Հայաստանի օգնության ծրագրերի կատարման հետ կապված հարցեր։

Տիկին Լ. Մանուկյան Սիմոնը բազմաթիվ այցելությունների ու շփումների շարքում երկու անգամ այցելեց աղետի գոտի, հատկապես Կումայրի, որտեղ, ինչպես հայտնի է, ՀԲԸՄ-ի հանգանակած գումարներով դանիական Interkool ֆիրման կառուցում է 10 հազար տոննա տարողությամբ մթերային սառնարան-գործարանը։ Նա եղավ նաև վիրաբուժության համամիութենական գիտական կենտրոնի Երևանի մասնաճյուղում, որտեղ ծրագրվում է մոտ ապագայում ստեղծել պլաստիկ վիրահատման Բարեգործականի կենտրոնը։

ՀԲԸՄ-ի նախագահը խոսակցություններ ունեցավ հանրապետության կրթական ոլորտի պատասխանատուների հետ՝ դարձյալ իր գլխավորած միության կողմից հանգանակված միջոցներով և Կալիֆորնիայի համալսարանի շեֆությամբ Կումայրիի մոտ ստեղծվելիք Հայաստանի Ամերիկյան համալսարանի ծրագրի շուրջ։

Հինգշաբթի, մարտի 7-ին, տիկին Լ. Մանուկյան Սիմոնը Փարիզի վրայով վերադարձավ Նյու Յորք։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives