August 1, 2021

Հայ-վրացական սահմանի վրա

  • by Archives.am
  • 2 Years ago
  • 0
Ժողովրդի ձայն

Ժողովրդի ձայն, 30 հոկտեմբերի, 1918թ., թիվ 47

Սանահինից հեռագրում է գեն. Ցուլուկիձեն վրաց կառավարության զինվորական մինիստրին

Սույն հոկտեմբերի 26-ին, առավոտյան ժամը 5-ին, իմ հրամանով N4 զրահապատ գնացքից կրակ բացվեց մեր զորամասի թևում և թիկունքում գտնվող Քարինջի բարձրությունները բռնած հրոսակների և Քարինջի դեմ։ Զրահապատ գնացքի կրակով հորսակները ցրվեցին։

Քարինջ գյուղի դեմ գնացող մեր առաջապահ զորամասերին հրամայվեց մտնել այդ գյուղը։

Այդ հրացանաձգության մեջ մասնակցեցին մեր պահակները, որ գտնվում էին 118-րդ վերստի վրա, կամուրջի մոտ, ռոտմիստր Շանիեձի գլխավորությամբ։ Այս հրացանաձգության մեջ վիրավորվեցին զրահապատ գնացքի արտիլերիստ Ջորբինաձե և հեծյալ գնդի ձիավոր Բուրջալիանի։ Առավոտյան 7 ժամին ռազմական գործողությունները դադարեցին։

Մի քանի հանգամանքներ պարզելուց հետո, հայ պատվիրակների մի մասը մեկնեց Ղարաքիլիսա, ուր գտնվում է հայկական զորամասերի ընդհանուր պետ Դրոն։

Վերջինիս հիվանդության պատճառով, կամրջի մոտ, չեզոք շերտի վրա, 118 վերստի վրա եկավ գնդապետ Կորոլկով, որ գտնվում է հայկական ծառայության մեջ, և հրամանատարն է զորամասի երկաթուղագծից մինչև Քարինջի, ինչպես հայտնեց ինքը։ Գնդապետ Կորոլկովը հանձնեց Դրոյի ստորագրությամբ շտապ (26 հոկտեմբերի) հեռագրի պատճենը, որում պահանջվում է հանձնել Քարինջ և Ծաթեր գյուղերը և հայտնել վրաց հրամանատարության այդ մասին։

Այս հեռագրի պատճառով ես հրաման տվի դադարեցնել թշնամական ամեն տեսակ գործողություններ և Քարինջ ու Ծաթերը գրավել պահակներով, 15 զինվորով և երկու սպայով, իսկ զորամասի մնացած մասերին հրամայված է կենտրոնանալ Սանահինում։

Թե որ գիծը քաշվեցին հայ զորքերը, առայժմ հայտնի չէ, բայց կաշխատեմ պարզել գոնե Դրոյի հետ անձնապես տեսնվելով։

Պարտքս եմ համարում հաղորդել հեծյալ հարյուրյակի կորնետ Կարձայի քաջության մասին և զրահապատ գնացքի բոլոր զինվորների անձնազոհության մասին։

Գեն. Ցուլուկիձե

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives