December 3, 2024

Հայաստանի պատվիրակները մեկնեցին Թուրքիա

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 8 հոկտեմբերի, 1992թ., թիվ 194 (283)

Երեկ առավոտյան, Հայաստանի պատվիրակությունը, պետական նախարար Գագիկ Շահբազյանի գլխավորությամբ, մեկնեց Թուրքիա՝ վարչապետ Սուլեյման Դեմիրելի կողմից Հայաստանին խոստացված 100000տ հացահատիկի փոխադրման հետ կապված հարցերը լուծելու համար:

Հայաստանի կառավարության մամլո կենտրոնը տեղեկացնելով այս մասին, նշեց, որ կառավարությունը հույս է ունի, որ հարցը դրական ընթացք կստանա և խոստացված հացահատիկը Հայաստան կառաքվի: Ավելացնենք, որ հացահատիկի վերաբերյալ բանակցությունները թուրքական կողմի հետ տեղի կունենան այսօր, հոկտեմբերի 8-ին:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives