October 28, 2021

Ծառատունկ

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1993թ., 6 ապրիլի, 61 (402)

Անցյալ շաբաթ օրը, ապրիլի 3-ին, Ամերիկյան համալսարանին հարող տարածքում «Երկիր» օրաթերթի խմբագրությունը կատարեց համաժողովրդական ծառատունկի մեջ իր ծրագրած ծավալը: Խմբագրության աշխատակիցների հետ միասին ծառատունկին մասնակցեցին նաև թերթի բազմաթիվ ընթերցողներ: Բոլորին մեր անկեղծ շնորհակալությունը:

Մեր կողքին ծառ էին տնկում Ամերիկյան համալսարանի աշխատակիցները, ուսանողներ, «Կոփավանք» երիտասարդական միության անդամներ, մոտակա տների բնակիչներ: Գարնանային այդ օրը գեղեցկացավ հարյուրավոր շիվերով, իրար ժպտացող դեմքերով: Սակայն «Երկիրի» տնկած ծառն էլ է զայրացնում պաշտոնական լրատվության ներկայացուցիչներին, ու մենք լուռ հետևողականությամբ դուրս ենք մնում ծառատունկի մասնակիցների շրջանից: Թե՛ զանգվածային լրատվության պետական միջոցները, թե «Լրաբեր» ծրագիրը հարկ չհամարեցին համապատասխան տեղեկատվության մեջ նույնիսկ հիշել մեր անունը: Ամոթ է ընդամենը և ոչ թե ցավ. Մեր դրած տնկիները դրանից չեն տուժի…

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives