June 24, 2021

Թշնամին նոր լայնածավալ հարձակում է ձեռնարկել

  • by Archives.am
  • 28 Years ago
  • Comments Off

«Երկիր», 20 օգոստոսի, 1993թ., թիվ 157 (498)

Ադրբեջանի կողմից առաջարկված հրադադարի կնքումն ու բանակցությունների սեղանի շուրջ նստելու նախաձեռնությունը, որոնք ընդունվեցին ԼՂՀ իշխանությունների կողմից, գործնական քայլեր են թելադրել Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարությանը։ Սակայն թշնամու համար «ավանդույթ» դարձած մի երեւույթ կա, որը կասկածներ է հարուցում. դրա դրսեւորումը սեպտեմբերի 18-ի երեկոյան ԼՂՀ սահմանային գծի հարավ-արեւելյան մասում տիրող իրավիճակն էր, որն ակամա ենթադրության տեղիք է տալիս՝ կամ ադրբեջանական բանակը չի ենթարկվում իշխանություններին, կամ էլ վերջիններս են անհետեւողական իրենց նախաձեռնության նկատմամբ։

Այսպես, օգոստոսի լույս 19-ի գիշերը Ֆիզուլիում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումները նորից հրթիռահրետակոծության են ենթարկելՀադրութ շրջկենտրոնն ու Էդիլլու գյուղը։ Տուժածների մասին ճշգրտված տվյալներ չկան։ Այդ նույն ռազմական հենակետերից գնդակոծվել է ռազմաճակատի Մարտունու հատվածը։

Սա բազմիցս կրկնված այն պահերից է, երբ Ղարաբաղի պաշտպանական բանակի մարտիկները անպատասխան են թողնում թշնամուն։ Իհարկե, եթե նորից հրադադարը լինի միակողմանի, մեր մարտիկները դարձյալ ստիպված կլինեն անցնել պաշտպանության եւ պատասխանել թշնամու ամեն մի հարձակմանը։ Երեկ մինչեւ կեսօր ռազմաճակատի ամբողջ հատվածում ակտիվ մարտական գործողություններ չեն գրանցվել։

Վերջին օրերին Գորիսի շրջանի ողջ սահմանային տարածքում առկա լարվածությունն իր գագաթնակետին է հասել օգոստոսի 18-ի ուշ երեկոյան։ Ադրբեջանական կազմավորումները Կուբաթլիի տարածքից ուժգին հրթիռակոծել են Գորիսի շրջանի խաղաղ բնակավայրերը, մասնավորապես Տեղի եւ Կոռնիձորի ուղղությամբ։ Միջանցքի գոտու հարավի ուղղությամբ թշնամու ուժերը անցել են հարձակման։ Վճռական հակահարված ստանալով՝ հակառակորդը հետ է շպրտվել։ Հայ ինքնապաշտպաններին հաջողվել է լռեցնել թշնամու կրակակետերը եւ վերահսկող դիրք գրավել ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող բարձունքներում, որտեղից պարբերաբար հրթիռակոծվում էին Արցախի եւ Հայաստանի սահմանամերձ խաղաղ բնակավայրերը։

Օգոստոսի 18-ի դրությամբ Միջանցքի գոտում մարտերը շարունակվում են։ Օրվա երկրորդ կեսին ադրբեջանական կազմավորումները նոր, լայնածավալ հարձակում են սկսել հայկական ինքնապաշտպանական դիրքերի ուղղությամբ։ Գրոհները հաջողությամբ հետ են մղվել։

Սյունիքի զինվորական փորձագետները նշում են, որ չնայած Ադրբեջանի կողմից պարբերաբար ռմբակոծվում եւ հրթիռակոծվում են Մեղրիի, Կապանի եւ Գորիսի շրջանների խաղաղ բնակավայրերը, հայկական կողմը գիտակցելով դրանց սադրիչ բնույթը՝ ձեռնպահ է մնում պատասխան գործողություններից։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives