December 7, 2024

Երկու կրակի արանքո՞ւմ

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

«Երկիր», 18 օգոստոսի, 1993թ., թիվ 155 (496)

Օրերս ՄԱԿ-ի շտաբ բնակարանում կայացած մամլո ասուլիսում Թուրքիայի արտգործնախարար Հիքմեթ Չեթինն ասել է. «Ադրբեջանցիները մեր բարեկամներն են, ես նույնիսկ կասեի՝ հարազատներ են, դե, իսկ Հայաստանը մեր հարեւանն է։ Մենք հենց սկզբից հայտարարել ենք, որ ադրբեջանական տարածքների հայկական բռնազավթումն անհանդուրժելի է ճիշտ այնպես, ինչպես սերբականը Բոսնիայում։ Մենք աջակցում ենք մեր ադրբեջանական բարեկամներին միջազգային ասպարեզում, սակայն ոչ ոք չպետք է ավելին հուսա»։

Օգոստոսի 18-ին պաշտոնական այցով Մոսկվա է ժամանելու Թուրքիայի արտգործնախարար Հիքմեթ Չեթինը։ Սպասվում են նրա հանդիպումները Ռուսաստանի բարձրաստիճան ղեկավարների հետ։ Դիտորդների կարծիքով, հանդիպումների ընթացքում քննարկման նյութ կարող են դառնալ հայ-ադրբեջանական հակամարտությանն առնչվող հարցեր։

«Հայլուրին» հայտնի դարձավ, որ նույն օրը Մոսկվայում են գտնվելու Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives