Ազգ, 26 մայիսի, 1994թ․, թիվ 98
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, երկրի երկրի պաշտպանության նախարարը համաձայնագրին չմիացավ փաստաթղթերի որոշ կետերի հետ համաձայն չլինելու պատճառով։ Բացի այդ, այն չստորագրվեց գրավված ադրբեջանական տարածքներից իր զորքերը դուրս բերելուց հայկական կողմի հրաժարվելու պատճառով։ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռամիզ Ռիզաևը հաղորդել է, որ առաջին փուլում պայմանավորվածությամբ նախատեսվում է դադարեցնել կրակը և դիտորդներ մտցնել տարածաշրջան, երկրորդ փուլում հայկական զորքերը հետ քաշել գրավված ադրբեջանական տարածքներից (բացառությամբ Շուշի քաղաքից և Լաչինի միջանցքի), այնուհետև կողմերը քննության են առնելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, Շուշի քաղաքի հետագա ճակատագիրը։ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում ընդգծեցին, որ համաձայնագիրը կստորագրվի միայն այն դեպքում, եթե կիրառվեն Ադրբեջանին ձեռնտու բոլոր պայմանները։