November 2, 2024

Ա. Էլչիբեյը որակումներ է տալիս

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1993թ., 6 ապրիլի, 61 (402)

Ադրբեջանի նախապահ Ա. Էլչիբեյն արտերկրի դեսպանատների ու միջազգային լրատվական գործակալությունների ներկայացուցիչներին հայտարարել է. «Ղարաբաղյան հակամարտություն անունով հայտնի այս խնդիրը կարելի է գնահատել որպես Հայաստանի կողմից Ադրբեջանի հանդեպ տարվող ցեղասպանության քաղաքականություն։ Վիճակը Քելբաջարի շրջանում ահավոր ծանր է, Հայաստանից եկող ինքնաթիռներն ու ուղղաթիռները ռմբակոծում են շրջանը: 60 000 բնակչից առայժմ հաջողվել է դուրս բերել 8.000-ին։ Ճանապարհներին ու լեռներում մնացածների թիվն անհամեմատ ավելի մեծ է»։

Ա. Էլչիբեյն իրավիճակի նման սրումը ազգին ու ժողովրդավարությանը սպառնացող մեծ վտանգ է համարել: Նա խնդրել է հանդիպման մասնակիցներին ճշմարիտ լրատվություն հասցնել աշխարհին եւ պաշտպան կանգնել Ադրբեջանի դիրքորոշմանը։

Ադրբեջանի ազգային մեջլիսը աշխարհի բոլոր երկրներին ու խորհրդարաններին դիմում է հղել՝ պահանջելով դադարեցնել Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ծավալած նվաճողական պատերազմը։ Մեջլիսի խոսնակը միաժամանակ հայտնել է, որ ապրիլի 3-ին, ժամը 9.25-ին, ադրբեջանական բանակի զինվորները սխալմամբ կրակ են բացել բնակիչներ տեղափոխող իրենց ուղղաթիռի վրա, որի հետեւանքով այն ընկել է ձորը։ Զոհվել է 3 մարդ։

Երկրորդ միջադեպը տեղի է ունեցել ժամը 13.10-ին, երբ մեկ այլ ադրբեջանական ուղղաթիռ գերբեռնվածության պատճառով վթարի է ենթարկվել ու վայր ընկել: 2 հոգի զոհվել է, 19-ը՝ վիրավորվել։ Խոսնակը հերքել է ուղղաթիռի 63 ուղեւորների զոհվելու մասին լուրը։

«Հայլուր»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives