November 5, 2024

Անցքերը Ղարաբաղում

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0
Հառաջ, Երևան

Հառաջ, 6 ապրիլի, 1920թ., թիվ 72

Զանգեզուրցիներն ու ղարաբաղցիները միացած

(Այս հեռագիրը մեծ խանդավառությամբ կարդացվեց ամսիս 3-ին պառլամենտի նիստում)

Հեռագիր Գորիսից տրված մարտի 31-ին

Խորին հրճվանքով շտապում ենք ուրախացնել ձեզ, որ Զանգեզուրի և Ղարաբաղի բոլոր ճակատներում ունեցել ենք փառավոր հաղթություններ։

Ղարաբաղի և Զանգեզուրի փառապանծ զավակները հրաշքներ են գործում։ Թշնամու բոլոր հարձակումները հետ են շպրտված, ընդհակառակը մերոնք, հարձակման դիմելով ջարդել են ադրբեջանական զորքը, վերցրել են գերիներ և քշել թշնամուն մինչև Հաքյարի գետը։

Զանգեզուրի և Ղարաբաղի մեջ ընկած երկրամասը մաքրված է թշնամուց։ Մենք գրավել ենք Դամրիչիլաբը, Կաբարին, Դոնդարանը, Խաչալասանը, Զանգիլանը մինչև Բարտազ։ Այս րոպեին գրավեցինք հռչակավոր Մարկիզն ու Ավդալլարը։

Շուշու խճուղին մեր ձեռքին է։ Բոլոր ճակատներում կռիվը շարունակվում է։ Ասկերանը Ղարաբաղի գյուղացիության ձեռքին է։ Թշնամու բոլոր հարձակումները փշրվեցին Ասկերանի ամրությունների առաջ։ Ղարաբաղի գյուղացիությունը շրջապատել է Մալիբեյլուն, Խանքենդին և Շուշին։ Քաջարի զանգեզուրցիներն այսօր առավոտյան վաղ, Խծաբերդի ուղղությամբ հարձակման դիմեցին և միացան ղարաբաղցիներին և ընդհակառակը՝ կալատարասցիները Ղարաբաղից անցան Զանգեզուր։

Համառ կռիվները շարունակվում են, հետևանքների մասին կհաղորդենք։ Օրդուբադի մոտ գտնվող շրջանը գրավված է մեր կողմից։

Զանգեզուրը պատրաստ է մեռնել Հայաստանի փառքի և պատվի համար։

Զանգեզուրի Ազգային խորհուրդ

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives