November 27, 2021
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Այսօր Ալմա Աթայում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Այսօր Ալմա Աթայում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի ԱԳ նախարարների հանդիպումը

  • by Archives.am
  • 29 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 27 օգոստոսի, 164 (253)

Օգոստոսի 27-ին, Ալմա Աթայում կկայանա Հայաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի արտաքին գործոց նախարարների հանդիպումը, որի անցկացման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաևի վերջերս ունեցած հեռախոսազրույցների ընթացքում:

Երեք երկրների արտաքին գործոց նախարարների հանդիպման մասնակցելու նպատակով երեկ ՀՀ ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը մեկնեց Մոսկվա, որտեղից այսօր առավոտյան կմեկնի Ալմա Աթա: ԱԳ նախարարից բացի, Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված են նաև ՀՀ ԳԽ պատգամավոր Սուրեն Զոլյանը և Դավիթ Շահնազարյանը, ՀՀ արտաքին գործոց նախարարության ԱՊՀ-ի երկրների բաժնի վարիչ Ալեքսանդր Թադևոսյանը և ՀՀ նախագահի ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդականի տեղակալ Էդուարդ Սիմոնյանցը:

Հանդիպման ավարտից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը կվերադառնա Մոսկվա և նույն օրն էլ Չմիացած երկրների համաժողովին մասնակցելու նպատակով, ՀՀ ԱԳ նախարարության Ասիայի, Օվկիանիայի և Ավստրալիայի բաժնի վարիչ Վարդան Ոսկանյանի ուղեկցությամբ կմեկնի Ջակարտա:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives