November 28, 2020

Tag Archives: Աշխատանք

Զորական հաղորդագրություն

  • by Archives.am
  • 10 Months ago
  • 0
Աշխատանք, 7 օգոստոսի, 1919թ., թիվ 53 Ռազմագիտական որոշ նկատառումներով, մեր բանակի բարձր հրամանատարությունը անհրաժեշտ գտավ պարպել Դավալու գյուղը։ Պարպումը կատարված է առանց որևէ ճնշման թշնամու կողմից։ Կառավարության ձեռք առած միջոցներով տեղական ազգաբնակությանը հնարավորություն է տրվել իր ամբողջ ունեցվածքով տեղափոխվել առժամանակ Ղամարլուի շրջանը։ Օգոստոսի 2-ի առավոտյան ժամը 9։ Բոյուք-Վեդիի շրջանում։ Թաթարները մոտավորապես 400 հոգի հարձակում գործեցին […]

Բրիտանական հրամանատարության միջամտությամբ

  • by Archives.am
  • 10 Months ago
  • 0
Աշխատանք, 26 հուլիսի, 1919թ., թիվ 49Երևան, 24 հուլիսի.— Բրիտանական հրամանատարության միջամտությամբ Հայաստանի կառավարությունը հուլիսի 21-ին Բոյուք-Վեդիի տակ գտնվող իր զորքերին հրամայեց դադարեցնել զինվորական գործողություններն այդ շրջանում ամրացած թաթար զինված զանգվածների դեմ։ Չնայած դրան՝ նույն օրը երեկոյան թաթարները վերսկսեցին գործողություններն ու գրավեցին 262 բարձրությունը։ Միաժամանակ, թաթար հրոսակները Վեդի-Բասարի ու Շարուրի զանազան մասերում սկսեցին մի շարք կազմակերպված […]

Թուրք գյուղացիները հարձակվեցին Նորվրուզլու, Դալուլար գյուղերի վրա

  • by Archives.am
  • 10 Months ago
  • 0
Աշխատանք, 15 հուլիսի, 1919թ., թիվ 44 Ղամարլու, 12 հուլիսի Ամսոյս 11-ի երեկոյան, ժ. 4-ին Սարազլու, Չելիխանլու թուրք գյուղացիները հարձակվեցին Նորվրուզլու, Դալուլար գյուղերի վրա. Նովրուզլուում դաշույնով ու հրացանով սպանվեցին 2 կին, 20 տղամարդ և 5 հոգի վիրավորվեցին։ Այրել են ցորենի արտեր. Դալուլարը մարդկային կորուստ չի տվել։ Ղամարլուում ու շրջական գյուղերում սկսվեց խուճապ։ Ականատեսների պատմելով հարձակման մասնակցել […]

Հրոսակային շարժումներ

  • by Archives.am
  • 10 Months ago
  • 0
Աշխատանք, 10 հուլիսի, 1919թ., թիվ 43 Հ.Հ.Գ. Բոյուք-Վեդիի շրջան, Նախիջևանի զորամաս։ Բոյուք-Վեդիի շրջանում մեր զինվորներին հաճախակի սպանելու դեպքերը նկատի ունենալով, մեր իշխանությունը առաջարկեց Բոյուք-Վեդիի շրջանի բնակչության հանձնել չարագործներին ու սպանվածների կողոպտված զենքերը և ապահովել սպանվածների ընտանիքներին։ Որովհետև այս առաջարկը չկատարվեց նրանց կողմից, ուստի մեր զորամասը հուլիսի 4-ին երկու զորասյունով առաջացավ դեպի Բոյուկ-Վեդի գյուղը, որպեսզի ստիպի […]

Ձախողվածք մը չեղավ սոսկ, այլ աղետի մը գույն ստացավ

  • by Archives.am
  • 10 Months ago
  • 0
Աշխատանք, 10 հուլիսի, 1919թ., թիվ 43 Ձախողվածք մը չեղավ սոսկ, այլ աղետի մը գույն ստացավ այն ձեռնարկը, որ պիտի ճնշեր Բոյուք-Վեդի կոչված ապստամբական բույնը։ Մեկ տարի է, որ Հայ Հանրապետական կառավարությունը ներքին ոճրագործ թշնամիները՝ ապաստանած Բոյուք-Վեդիի մեջ, կշարունակեն անընդհատ սպանել, հարձակման ենթարկել, մորթոտել խաղաղ ազգաբնակչությունը և զենքի ուժով պահպանել ինքզինքնին, իրենց ոճիրն ու գազանությունները։ Զինվորական […]

Մինչև վերջին շունչը պատնեշին վրա

  • by Archives.am
  • 11 Months ago
  • 0
Աշխատանք, 1 (19) հունիս, 1918թ., թիվ 4 (204) Այսօր լրացավ մեր հերոսամարտի և մեր հաղթանակներու առաջին տասնօրյակը։ Երևանի հայությունը հիմա, միս մինակ, գոյության սրբազան պայքարի մեջ է մտեր իր դարավոր թշնամիին հետ, հավաքականորեն ապրելու կամ մեռնելու որոշումով։ Ու այս վերջին տասնօրյա պայքարն ապացույց է, թե ուրիշ ճար-ճամփա չկար օրհասական կռիվեն բացի, թե մեր ժողովուրդը չսխալվեցավ […]

Մայիս, 1918

  • by Archives.am
  • 11 Months ago
  • 0
Աշխատանք, 29 (16) մայիս, 1918թ. 27 մայիս, 2ժ. ցերեկ. Երջանիկ եմ հաղորդելու մեր զորքերու հաղթությունը Ղջլազի մոտ. անոնք կանգնեցուցինք ուխտադրուժ թշնամիին հարձակումը, որ գերիներու ցուցմունքին համաձայն՝ կառաջանար Ղարաքիլիսեն գրավելու համար։ Մեր զինվորները ոգևորված այդ հաջողութենեն, դիմեցին հարձակման, բռնելով անոնց աջ թևը. հարձակումը վերջացավ փայլուն հաջողությամբ։ Մենք դուրս վանեցինք հակառակորդը Ագլեսի-Ղարա գյուղեն և անոր արևելյան կողմը […]

Հաղթանակի հավատքով

  • by Archives.am
  • 11 Months ago
  • 0
Աշխատանք, 29 (16) մայիս, 1918թ. Կացինն այս անգամ քարին առավ։ Թուրք վայրագ կառավարությունը, որ չուզեց ճանչնալ ոչ մեկ դաշն ու պայման, որ մեր ըրած զիջումներու պարագային վայրենի քմծիծաղով շարունակեց ալ ավելի առաջանալ, այսօր հանդիպեցավ ամուր պատնեշի մը և առաջին խորտակումն ունեցավ… Այլևս դանակը ոսկորին էր հասած. մեր ժողովրդի առողջ և անսխալական բնազդը ցգաց մոտալուտ սարսափելի […]

Categories

Archives