Աշխատավոր, 18 փետրվարի, 1920թ., թիվ 39 Հայ ազատագրության վեհ գործը դեռ չէ վերջացել։Նա մի զոհ ևս տվեց… Փետրվարի 4-ին Զարիշատի կռիվներում, Նովո-Պոկրովկա գյուղի մոտ, ապստամբ թուրքերի դեմ մղված ճակատամարտում հերոսական մահով ընկավ հայկական զորքի 5-րդ գնդի շտաբս-կապիտան Հուսիկ Հովույանցը, դեռ 24 տարին չբոլորած։ Հանգուցյալն ավարտել է 1915թ. Թիֆլիսի բարձր քաղաքային դպրոցը, ապա գիմնազիական քննություն տալով, […]