«Երկիր», 1993թ., 19 մարտի, 49 (390) Վրաստանի ազգային անկախություն կուսակցության նախագահ Իրակլի Ծերեթելու նախաձեռնությամբ Թբիլիսիսում նոր հանդիպում են ունեցել Ադրբեջանի անկախ դեմոկրատական կուսակցության եւ Հայաստանի «Նոր ուղի» չգրանցված կազմակերպության ներկայացուցիչները։ Ծերեթելու տեղեկատվության համաձայն, «Նոր ուղին» ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անխախտելիությունը եւ համաձայն է, որ Լեռնային Ղարաբաղն առանց որեւէ կարգավիճակի մնա Ադրբեջանի կազմում։ […]