January 8, 2025

Category: Media

Ռուսաստանը Հայաստանի հատվածում կպաշտպանի ԱՊՀ-ի սահմանները

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 22 հոկտեմբերի, 1992թ., թիվ 191 (280) «Ռուսաստանը ընդհանուր պատրաստականություն է հայտնել Հայաստանի հատվածում պաշտպանելու ԱՊՀ-ի օդային և ցամաքային սահմանները»,- հոկտեմբերի 2-ին ունեցած մամլո ասուլիսում անդրադառնալով օրերս Ռուսաստանի վարչապետի պաշտոնակատար Եգոր Գայդարի Երևան կատարած այցելության արդյունքներին, հայտնեց ՀՀ նախագահի մամլո քարտուղարի տեղակալ Արամ Աբրահամյանը: Շարունակելով այդ թեման, նա ավելացրեց, որ բանակցությունների ընթացքում ստորագրված ամենաէական պայմանագիրը […]

Ադրբեջանը միայն հույսը դնում է Թուրքիայի վրա

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 22 հոկտեմբերի, 1992թ., թիվ 191 (280) Պաշտոնական այցով Ամերիկայում գտնվող  Թ. Գասումովը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ադրբեջանական խմբագրությանը տված հարցազրույցում անդրադարձել է ադրբեջանա-թուրքական հարաբերություններին և մասնավորապես նշել, որ Թուրքիայի հետ կապերը Ադրբեջանի համար հատկապես գերադասելի են, քանի որ երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի ընդլայնման համար չկա որևէ խոչընդոտ: «Մենք ամեն դեպքում, նույնիսկ […]

Լևոն Տեր-Պետրոսյանը և Եգոր Գայդարը համակարծիք են Ղարաբաղի խնդրում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 22 հոկտեմբերի, 1992թ., թիվ 191 (280) Երեկ ՀՀ նախագահի մամլո քարտուղարի տեղակալ Արամ Աբրահամյանը, պատասխանելով Ա.Մ.-ի թղթակցի հարցին, հայտնել է. «Նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանը նույնպես այն համոզմունքն ունի, որ Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ քաղաքական բանակցությունները պետք է հաջորդեն կայուն զինադադարի հաստատմանը»: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Երևանում իր այցելության ժամանակ Ռուսաստանի վարչապետ Եգոր Գայդարը հայտարարել է, […]

Ամերիկյան մի հրթիռ խփել է թուրքական մարտական նավ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 22 հոկտեմբերի, 1992թ., թիվ 191 (280) Ամերիկյան ծովուժի «Սարաթոկա» մարտանավից արձակված մեկ կամ երկու հրթիռներ խփել են թուրքական կործանիչ «Մուվինեթ» նավին, որի հետևանքով զոհվել են հինգ և վիրավորվել 15 նավաստիներ,-հաղորդել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի աղբյուրները: Նավերը մասնակցում էին ՆԱՏՕ-ի զինավարժություններին և գտնվում էին միմյանցից 3 և Իզմիրից 80 մղոն հեռավորության վրա: Ամերիկյան […]

Գազամատակարարումը անորոշ ժամանակով հետաձգվում է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 22 հոկտեմբերի, 1992թ., թիվ 191 (280) «Հայգազարդ» արտադրական միավորումից երեկ Ա.Մ.-ի թղթակցին հաղորդել են, թե հանրապետության գազամատակարարումը վերսկսելու ժամկետների մասին ոչ մի որոշակի տեղեկություն հայտնել չեն կարող, և որ ազգաբնակչությունը անորոշ ժամանակ ստիպված կլինի օգտագործել վառելիքի այլ տեսակներ:

Կտրոններով յուղ՝ ազգաբնակչությանը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 22 հոկտեմբերի, 1992թ., թիվ 191 (280) ՀՀ կառավարության կարգադրությամբ, 1992 թվականի հոկտեմբեր ամսից հանրապետության ազգաբնակչությանը կտրոններով կենդանական յուղ վաճառելու նպատակով, առևտրի նախարարությանը Հայկոոպի վարչությանը հանձնարարվել է կազմակերպել կենդանի յուղի ներմուծումը հանրապետություն: Յուղի վաճառքը կսկսվի հոկտեմբերի 15-ից՝ յուրաքանչյուր բնակչին 200 գրամի, իսկ սահմանամերձ շրջանների և աղետի գոտու բնակիչներին՝ 250 գրամ հաշվարկով: Ներքին գործերի նախարարությանը հանձնարարված […]

Նախագահի խորհրդականը սխալ է համարում Րաֆֆի Հովհաննիսյանի քննադատությունը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 22 հոկտեմբերի, 1992թ., թիվ 191 (280) «ԱՄՆ-ի նախագահ Բուշի հասցեին ուղղված Հայաստանի արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի քննադատությունները ես համարում եմ սխալ»,- Ա.Մ.-ի թղթակցին հայտնեց նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Վահան Փափազյանը: Նա ընդգծեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի այդ տեսակները որևէ առնչություն չունեն Հայաստանի պաշտոնական քաղաքականության հետ: Ր. Հովհաննիսյանը սեպտեմբերի 29-ին «Ռոյթրի» թղթակցի հետ հարցազրույցի ժամանակ քննադատել էր […]

Փոխհրետակոծություն Մարտակերտի և Ասկերանի ճակատում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 22 հոկտեմբերի, 1992թ., թիվ 191 (280) Մինչ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ուժերը հանրապետության արևելյան սահմանային գոտում վնասազերծել են թշնամու երեք ռազմական հանգրվաներ, մյուս ռազմաճակատներում իրադրությունը զգալի չի փոխվել: Հոկտեմբերի 2-ին Մարտակերտի շրջանում հայկական և ադրբեջանական ջոկատների միջև շարունակվում էին դիրքային մարտերը և փոխրետակոծությունները: ԼՂՀ պաշտպանության ուժերի շտաբի մամլո ծառայության հաղորդման համաձայն, հայկական ջոկատներին հաջողվել է […]

Ինքնապաշտպանության ուժերը սադրանքների չեն ենթարկվում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 22 հոկտեմբերի, 1992թ., թիվ 191 (280) Երեկ առավոտյան Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղից թշնամին վերստին ականանետային ու գնդացրային կրակ է բացել Տավուշի շրջանի Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր և Այգեպար գյուղերի պաշտոնական դիրքերի վրա: Թշնամիները կրակը սաստկացնում էին պատասխան կրակի ակնկալիքով և այդ մասին չեն զլանում հիշեցնել իրենց դիրքերից հայերեն գոռալով՝ ինչու չեք պատասխանում: Տավուշի ինքնապաշտպանական […]

Իրավիճակը լարված է մնում «մարդասիրական միջանցքի» շուրջ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off
«Երկիր», 22 հոկտեմբերի, 1992թ., թիվ 191 (280) Հոկտեմբերի 2-ի առավոտյան իրավիճակը ծայրահեղորեն լարված էր մնում Գորիս-Լաչին ճանապարհահատվածի երկայնքով: Ղոջազի շրջակայքում շարունակվում են դիրքային մարտերը հայկական ինքնապաշտպանական ուժերի և ադրբեջանական բանակի ստորաբաժանումների միջև: Մինչև երեկո, ադրբեջանական հենակետերից ուժգին հրետակոծության են ենթարկվել Լաչինի շրջանի հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան տարածքների հայկական ինքնապաշտպանության ուժերի դիրքերը: Զաբուղի ուղեկալից հայտնել են, որ […]

Categories

Archives