November 27, 2024

Ստորագրվել է հյուպատոսական կոնվենցիա

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 23 դեկտեմբերի, 248 (337)

Դեկտեմբերի 22-ին Մոսկվայում Դաշնակցային Ռուսաստանի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ստորագրվել է Հյուպատոսական կոնվենցիա։ Ռուսաստանյան կողմից կոնվենցիան ստորագրել է ՌԴ արտաքին գործոց նախարար Ա. Կոզիրեւը, հայկական կողմից՝ աշխատանքային այցով այստեղ գտնվող ՀՀ արտաքին գործոց նախարարի պաշտոնակատար Ա. Կիրակոսյանը։

Ա.Կոզիրեւը եւ Ա. Կիրակոսյանը հանգամանալի զրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող, ինչպես նաեւ տարածքային եւ միջազգային հարցեր։

Ռուսաստանյան կողմը հատուկ ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղիներ որոնելու անհրաժեշտությունը։ Ա.Կոզիրեւը հաստատել է տվյալ հակամարտության քաղաքական կարգավորման գործում իր միջնորդական ջանքերը շարունակելու Ռուսաստանի պատրաստակամությունը։ Երկուստեք գոհունակություն է հայտնվել տարբեր բնագավառներում ռուս-հայկական համագործակցության ակտիվ զարգացման, դրա պայմանագրային– իրավական բազայի ընդլայնման կապակցությամբ։

Ա.Մ.–ի խնդրանքով մեկնաբանելով այդ համաձայնագիրը, ՀՀ արտաքին գործոց նախարարի պաշտոնակատար Ա. Կիրակոսյանն ասել է. «Ընդհանուր առմամբ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կնքվել է 20 տարբեր համաձայնագիր։ Մեր գերատեսչության հետ սա երկրորդ համաձայնագիրն է, առաջինը վերաբերում էր դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։ Այս կոնվենցիան ես կանվանեի որակապես նոր։ Այն կոչված է պաշտպանել մեր քաղաքացիների իրավունքները, պարզեցնում է արտասահմանյան հրավերների ստացումը։ Հյուպատոսական կոնվենցիային համապատասխան, մենք հնարավորություն ունենք Հայաստանի Հանրապետության հյուպատոսարաններ բացել (դրանք շուտով կբացվեն) Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կրասնոդարի երկրամասում, Կրասնոյարսկում, այնտեղ, որտեղ կան հայկական մեծաթիվ համայնքներ»։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives