«Երկիր», 25 օգոստոսի, 1992թ., թիվ 162 (251)
Աջարիայի ԳԽ նախագահ Ասլան Աբաշիձեն Բաթումում վրաց-աբխազական բանակցություններ կազմակերպելու համար իր միջնորդությունն է առաջարկել Աբխազիայի խորհրդարանի նախագահ Վլադիսլավ Արձինբային: Ընդորում, նա երաշխավորել է բանակցությունների մասնակիցների անձեռնմխելիությունը և որպես երաշխիք հայտարարել է, որ համաձայն է իր ընտանիքը Գուդաուտա ուղարկել բանակցությունների ընթացքում այնտեղ որպես պատանդ մնալու համար: Սակայն, Աբխազիայի խորհրդարանի նախագահը մերժել է այդ առաջարկությունը հայտարարելով, որ քանի դեռ վրացական զորքերը դուրս չեն բերվել աբխազական տարածքից, որ մի բանակցություն հնարավոր չէ: