«Մշակ», 9 հունիսի, 1918թ., թիվ 108
Հունիսի 7-ին, ուրբաթ երեկոյան, Ազգային խորհուրդը իր նիստում որոշել է, հակառակ Հայ Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչների կարծիքի, հանձնել հայկական կառավարության կազմումը Դաշնակցության լիդեր Հ. Քաջազնունուն: Այդ որոշումը կայացել է դաշնակցականների, էսդեկների (սոցիալ-դեմոկրատներ) և էսէռների ձայներով: Հայ Ժողովրդական կուսակցությունը ձեռնպահ է մնացել, գտնելով, որ ներկա րոպեում հայ ժողովրդի և Հայաստանի բարօրությունը պահանջում է, որ կառավարության ղեկը չլինի Դաշնակցության ձեռքում: