November 27, 2024

Էլչիբեյը գոհ է և դժգոհ…

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1993թ., 12 հունվարի 4 (346)

Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ էլչիբեյը նախագահներ Բուշին եւ Ելցինին ուղղված իր ուղերձում բարձր գնահատական է տվել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ձգձգվող պատերազմի առի­թով նրանց արտահայտած ան­հանգստությանը։

Միաժամանակ նա անբավարարվածություն է արտահայտել այդ հակամարտության շուրջ գեր­տերությունների եւ միջազգային կազմակերպությունների դիրքորո­շումներից, ինչը արտահայտվում է «Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիան չընդունելու մեջ։ Հայտարարագրում ասված է նաեւ, որ «Պատերազմը տեղի է ունենում Ադրբեջանի տարածքում, զավթ­ված են ոչ միայն Ղարաբաղի վե­րին մասը, այլեւ Լաչինի, Զանգելանի, Ղազախի շրջանների եւ Նախիջեւանի ԻՀ մի շարք գյու­ղեր»։

Խաղաղ բանակցությունների խափանման ամբողջ մեղքը Ադրբեջանի նախագահը դրել է հայկական կողմի վրա, երկու նա­խագահների ուշադրությունը հրավիրելով այն «փաստին», որ «պա­տահականորեն չեն համընկել 1992թ. Խոջալուի, իսկ մայիսին էլ Շուշվա ու Լաչինի զավթումը, երբ զուգահեռաբար խաղաղ բանակ­ցություններ էին անցկացվում Մոսկվայում ու Թեհրանում»։

Ադրբեջանի նախագահը Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նա­խագահների հետ համերաշխ է նրանում, որ հայ-ադրբեջանական դիմակայությունը ոչ միայն բազ­մաթիվ մարդկային զոհերով է ուղեկցվում եւ անուղղելի վնաս հասցնում երկու պետությունների տնտեսություններին, այլեւ բա­ցասաբար է անդրադառնում նրանց ժողովրդավարական ուղղվածության զարգացմանը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives