«Երկիր», 1993թ., 13 մարտի, 46 (387)
Երեկ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը Հռոմի հանդիպումներից առաջ եւ հետո այնպիսի գործողությունների է դիմել, որոնք հակասում են տագնապի խաղաղ լուծման գործընթացին։ Նմանօրինակ դրություն եղել է եւ Հռոմի բանակցությունների 6-րդ փուլի նախօրյակին։
«Ղարաբաղի հյուսիսում հարձակումների արդյունքում հայկական կողմը գրավել է քսան գյուղ։ Հարձակումները չեն դադարել եւ հռոմյան հանդիպումների օրերին, դրանք շարունակվում են եւ այսօր», ասվում է հայտարարության մեջ։
Ընդգծվում է, որ Ադրբեջանը լինելով տագնապի քաղաքական լուծման կողմնակից, կոչ է անում հայկական կողմին՝ գործով ցույց տալ իր ձգտումը խաղաղության, դադարեցնել կրակը եւ սկսել Հռոմի համաձայնագրի իրականցումը։