June 22, 2021

Քննարկվել է ճգնաժամից դուրս գալու ծրագիրը

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

«Երկիր», 22 օգոստոսի, 1992թ., թիվ 161 (250)

Ադրբեջանի Նախարարների կաբինետի նիստում քննության է առնվել հանրապետությունը ճգնաժամից դուրս բերելու ծրագիրը։ Ծրագրի հեղինակներից մեկի՝ պետտնտպլանի նախագահ ակադեմիկոս Էլենզադեի կարծիքով, Ադրբեջանի ներկայիս գլխավոր խնդիրը ոչ այնքան խոշորածավալ բարեփոխումներ իրականացնելն է, որքան ավանդական տնտեսական կապերի փլուզման ու Հայաստանի հետ պատերազմի հետեւանքով քայքայվող տնտեսության կայունացումը:

Ծրագրով նախատեսվում է արտասահմանյան ներդրումների հաշվին վարկեր տրամադրելով հզորացնել հանրապետության տնտեսության մի շարք առաջավոր բնագավառներ, ինչպես նաև վառելիքային հումքի վաճառքը կատարել համաշխարհային գներով: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մինչև 1993թ. մայիսը, որից հետո, հեղինակների կարծիքով, կարելի է ձեռնամուխ լինել բարեփոխումներին:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives