March 4, 2021

ՎՐԱՍՏԱՆ. ՆԱՏՕ-ն կաջակցի

  • by Archives.am
  • 28 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1993թ., 6 ապրիլի, 61 (402)

Ապրիլի 2-ին Էդ. Շեւարդնաձեն ստացել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մանֆրեդ Վերների ուղերձը, որտեղ Վրաստանի հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնում։ Գլխավոր քարտուղարը հուսով է, որ Վրաստանի ղեկավարը կայցելի Հյուսիսատլանտյան միության շտաբ-բնակարան։ «Ազգային անկախություն» կուսակցության ղեկավար Իրակլի Ծերեթելիի խոսքերով, որը վերջերս է վերադարձել Բրյուսելից, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հետաքրքրվում են ռուս–վրացական հարաբերություններով։ Ծերեթելին հայտարարել է, որ սկզբունքորեն հնարավոր է ՆԱՏՕ-ի խաղաղարար ուժեր մտցնել Աբխազիա, սակայն նման որոշման կայացումը մեծապես կախված կլինի Վրաստանի ղեկավարության ցուցաբերած ակտիվությունից։ Նա նշել է, որ «Վրաստանի անդամակցելը ՆԱՏՕ-ին ապագայի խնդիր չէ, բայց այդ բանը չի բացառվում»։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives