February 27, 2021

Վաշինգտոնը մեղադրում է Մոսկվային

  • by Archives.am
  • 28 Years ago
  • Comments Off

«Երկիր», 18 օգոստոսի, 1993թ., թիվ 155 (496)

«Ադրբեջանում կատարվող վերջին դեպքերը ամերիկյան մամուլի կողմից արժանի են ավելի մեծ ուշադրության, քանի որ ռուսաստանյան ազգային պահպանողականների հրահրած էթնիկական կոնֆլիկտների օրինակ են հանդիսանում, որոնց նպատակն է վերականգնել նրանց իշխանությունը»֊,– ասվում է «Վաշինգտոն փոստ» թերթի օգոստոսի 16-ին տպագրված «Խորհրդային կայսրությունը մեռած է։ Իսկ Ռուսակա՞նը…» վերնագրով խմբագրական հոդվածում։

Թերթը վկայակոչել է Էլչիբեյի կաբինետի նախկին նախարար Ալի Քերիմովի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի իրավիճակը բնութագրական է նախկին ԽՍՀՄ-ին՝ Էստոնիայից մինչեւ Վրաստան եւ Ուկրաինայից մինչեւ Տաջիկստան։ Բոլոր կոնֆլիկտների բանալին Մոսկվայում է, հավաստել է ադրբեջանական քաղաքագետը։

Քերիմովի խոսքերով, Բաքվի հեղաշրջումը կատարվել է այն պահին, երբ Հայաստանը եւ Ադրբեջանը պատրաստ էին ստորագրել Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի առաջարկած խաղաղության պայմանագիրը։ Նա հայտարարել է, որ այն ժամանակ Ռուսաստանը առաջարկել էր Ադրբեջանին համաձայնել բացառապես ռուսաստանյան խաղաղարար ուժերի ներկայությանը՝ փոխարենը խոստանալով հայերից հետ վերցնել նրանց գրաված բոլոր տարածքները։ Էլչիբեյը, սակայն, չի համաձայնվել ռուսաստանյան գերիշխանության գաղափարի հետ եւ արտաքսվել է, գրել է «Վաշինգտոն փոստը»։

Խմբագրական հոդվածում եզրակացվում է, որ ԱՊՀ-ում նման նախադեպերը կանխելու համար ԱՄՆ-ի կառավարությունը չպետք է ճանաչի օգոստոսի 29-ին Ադրբեջանի օրինական նախագահին անվստահություն հայտնելու վերաբերյալ նախատեսված կեղծ հանրաքվեի արդյունքները։

«Սնարք»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives