October 20, 2020
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Ստորագրվեցին սեյսմոլոգիայի ասպարեզում համագործակցության մասին պայմանագրեր

Ստորագրվեցին սեյսմոլոգիայի ասպարեզում համագործակցության մասին պայմանագրեր

  • by Archives.am
  • 28 Years ago
  • Comments Off

«Երկիր», 12 օգոստոսի, 1992, 153 (242)

Օգոստոսի 11-ին, ՀՀ կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում, ստորագրվեցին ԱՄՆ –ի երկրաբանական ծառայության եւ Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմոլոգիայի բնագավառում համագործակցության մասին երկու պայմանագրեր։ Պայմանագրերը ստորագրեցին ՀՀ կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային վարչության գլխավոր տնօրեն Սերգեյ Բալասանյանը եւ ԱՍՆ –ի երկրաբանական ծառայության ղեկավար Ջոն Ֆիլսոնը։

Ինչպես հայտնեց պրն Բալասանյանը, պայմանագրերից մեկը հստակեցնում է սեյսմիկ պաշտպանության բոլոր ոլորւոներում երկուերկրների համանման ծառայությունների միջեւ համագործակցության շրջանակները, իսկ մյուսը ավելի կոնկրետ պայմանագիր է՝ միացյալ ուժերով Հայաստանում սեյսմոլոգիայի խոշոր դիտարան ստեղծելու մասին, որը ընդգրկվելով դիտարանների համաշխարհային ցանցի մեջ, Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը դուրս կբերի միջազգային ասպարեզ եւ նրա համար կապահովի աշխարհի բոլոր երկրների նույնատիպ ծառայությունների հետ համագործակցելու հնարավորություն։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives