October 31, 2020
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Ռուսաստանի մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեի հայտարարությունը

Ռուսաստանի մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեի հայտարարությունը

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

«Հայաստանի Հանրապետություն», 26 նոյեմբերի, 1991թ., 252 (315)

Ղարաբաղում ռազմական ուղղաթիռ է ջախջախվել։ Մեծ դժբախտություն է պատահել։ Զոհվել են մարդիկ։ Մենք խոր ցավակցություն ենք հայտնում նրանց հարազատներին ու մերձավորներին, սգում նրանց հետ միասին։ Բայց ընդսմին մենք խորապես անբարո ենք համարում այն, որ Ադրբեջանի ժողովրդական ճակատի և իշխանության ղեկավարները տեղի ունեցած ողբերգությունն օգտագործում են հակահայկական մոլուցք բորբոքելու համար։

Հետաքննությունը դեռեւս չի ավարտված։ Չի կարելիի պնդել, որ ուղղաթիռը խփվել է։ Չի կարելի անտեսել օդաչուի հայտնի դարձած վերջին բառերը. «Ոչինչ չեմ տեսնում, մառախուղ է»։ Մեզ զարմացնում է այն անպատասխանատվությունը, որով զանգվածային լրատվության միջոցները ընթերցողներին և հեռուստադիտողներին ամեն տեսակի մտացածին բաներ են ներկայացնում իբրև ճշմարտություն:

Ահավոր է մտածել, թե երկուստեք ինչ հրեշավոր հետևանքների և զոհերի կարող է հանգեցնել այդ ամենը։ Նրանց, ովքեր այժմ պատերազմի են կոչում իրենց ժողովրդին, կոչ ենք անում. «Կանգնեցեք, բավ է թշնամանքը, բավ է արյունը, ադրբեջանական ժողովուրդ, մենք խնդրում ենք  չենթարկվել սադրանքներին»:

Ռուսաստանի մտավորականության «Ղարաբաղ» կոմիտե

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives