June 25, 2021

Ռուսաստանի ԱԳ նախարարության հայտարարությունը

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

«Երկիր», 12 օգոստոսի, 1992, 153 (242)

Հայաստանի նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի օգոստոսի 9-ի դիմումի առնչությամբ Դաշնակցային Ռուսաստանի ԱԳ նախարարությունը օգոստոսի 11-ին հանդես է եկել հայտարարությամբ որտեղ ասված է.

«Հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները խոր մտահոգություն են առաջ բերում։ Ափսոսանքի է արժանի, որ Ռուսաստանի ԱԳ նախարարության բազմիցս արած հայտարարություններն ու նախազգուշացումները, որոնցում ընդգծվում էր ղարաբաղյան հակամարտության առնչությամբ ռազմական իրավիճակի սրման վտանգավորությունը, ազդեցություն չգործեցին հակամարտող կողմերի վրա։ Հակամարտությունն առաջվա պես շարունակվում է, իսկ վերջին օրերին բռնկվել է նոր ուժով՝ հասնելով Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանի երկայնքով ուղղակի զինված բախումների աստիճանին։ Առանձնակի տագնապ է հարուցում պատերազմի վարման արդիական միջոցների, այդ թվում՝ օդուժի հարաճուն օգտագործումը։ Դաշնակցային Ռուսաստանի ԱԳ նախարարությունում, Հայաստանի նախագահ Լ. Տեր- Պետրոսյանի օգոստոսի 9-ի հայտարարությունն ընկալում են որպես վկայությունն այն բանի, որ հակամարտությունը հասել է ծայրահեղ վտանգավոր սահմանագծի, որն անցնելով, նրա մասնակիցները վտանգում են կորցնել վերահսկողությանը իրադրության նկատմամբ։ Հարցականի տակ են դրվում միջազգային ընկերակցության, ՄԱԿ-ի եւ ԵԱՀԽ-ի ջանքերը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության թուլացմանն ու կարգավորմանն ուղղված մի շարք պետությունների միջնորդական ջանքերը։

Ինչ վերաբերում է կոլեկտիվ անվտանգության պայմանագրին, որն ուժի մեջ կմտնի մասնակից պետությունների կողմից նրա վավերացման ընթացակարգն ավարտվելուց հետո, ապա այն գործողությունների լայն շրջանակ է նախատեսում՝ սկսած քաղաքական խորհրդակցություններից։ Խորապես հիասթափեցնող է, որ այն ժամանակ, երբ իրական քայլեր են կատարվում մյուս հակամարտությունների կարգավորման ճանապարհին, Ղարաբաղի շուրջ շարունակվում է պատերազմական գործողությունների սաստկացումը, որն ուղեկցվում է ադրբեջանական եւ հայ ժողովուրդների անհաշիվ զոհերով ու դժբախտություններով։

Դաշնակցային Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մեկ անգամ եւս հակամարտող կողմերին հաստատակամորեն կոչ է անում հրաժարվել հակամարտության լուծման ուժային փորձերի ապարդյուն ուղուց, եւ նրա խաղաղ կարգավորման ու ամենից առաջ արյունահեղության դադարեցման նպատակով, լրջորեն ու համառորեն աշխատելու համար նստել բանակցությունների սեղանի շուրջ։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives