October 31, 2020

ՌԴ սահմանապահ զորքերը Ադրբեջանից դուրս են բերվում

  • by Archives.am
  • 28 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1993թ., 12 հունվարի 4 (346)

Փետրվարի 1-ին կավարտ­վի ՌԴ սահմանապահ զորքերի Լենքորանի ջոկատի դուրսբե­րումը Ադրբեջանից։ ՌԴ սահմանապահ զոր­քերի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, արդեն Ադրբեջանին է վաճառվել այդ ջոկատի տեղամասում գտնվող 19 ուղեկալ։ Ջոկատի դուրսբերման գործընթացը կսկսվի հուն­վարի երրորդ տասնօրյակում։

1993 թվականի սկզբից արդեն Ադրբեջանից դուրս են բերվել ՌԴ սահմանապահ զոր­քերի Նախիջեւանի եւ Հորադիզի սահմանապահ ջոկատները, ինչպես նաեւ Կասպից ծովի ժամապահ նավերի առանձին բրիգադան։

Լենքորանի ջոկատի դուրս­բերումից հետո Ադրբեջանում կմնա Պրիշիբի սահմանապահ ջոկատը, որի դուրսբերման աշ­խատանքները պլանավորված է սկսել 1993 թվականի օգոստոսի մեկից։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives