October 31, 2020

Ռազմաճակատում առանց փոփոխության

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

«Երկիր», 1993թ., 10 մարտի, 43 (384)

ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի շտաբից ստացված տեղեկությունների համաձայն, մարտի լույս 9-ի գիշերը եւ ամբողջ օրը հանրապետության ռազմաճակատներում անցել է հանգիստ։ Մարտակերտի շրջանի ռազմաճակատներում երկու կողմերն էլ զերծ են մնացել լայնածավալ հարձակողական գործողություններից, ընթացել են միայն դիրքային փոխհրետակոծություններ։ ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը հուսալիորեն վերահսկում են նախօրյակին ազատագրած մի շարք գյուղերն ու պաշտպանական դիրքերը։

Մարտի լույս 9-ի գիշերը ադրբեջանական ռազմական հենակետերից հրասայլերից ու թնդանոթներից հրետակոծության են ենթարկվել Մարտունու, Բերդաշենի եւ Ճարտարի ինքնապաշտպանության ուժերի դիրքերը, ինչպես նաեւ Ասկերանի եւ Հադրութի շրջանների սահմանամերձ գոտին։ Բարեբախտաբար հայկական կողմից տուժողներ չեն եղել։ Հիշեցնենք, որ նախորդ օրերին Մարտակերտում տեղի ունեցած մարտերի ընթացքում թշնամին տվել է 150 զոհ։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives