August 11, 2020
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • War
  • >
  • Ռազմաճակատային ամփոփագիր. 14 հունվարի, 1993

Ռազմաճակատային ամփոփագիր. 14 հունվարի, 1993

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

Արցախ, 14 հունվարի, 1993թ., հինգշաբթի, 5 (16285)

Ինքնապաշտպանության ուժերի Մարտունու շրջանային շտաբի հաղորդման համաձայն, հունվարի 10-ին ադրբեջանական ռազմական հենակետերից հրետակոծության են ենթարկել Գևորգավանի տեղամասի պաշտպանական դիրքերը: Դրա հետևանքով մեկ ազատամարտիկ զոհվել է, մեկը՝ վիրավորվել: Հայկական ջոկատները բացել են պատասխան կրակ:

Գևորգավանից ոչ հեռու գտնվող Ղըզըլղայան բարձունքում, ինչպես հայտնել են ներքին գործերի շրջանային բաժնից, նկատվում են թշնամու կենդանի ուժի կուտակումներ: Շրջանում իրադրությունը լիովին վերահսկում են ինքնապաշտպանության ուժերը:

Հունվարի 12-ին ադրբեջանական կրակակետերից «Գրադ»  կայանքներից ու ռազմական տեխնիկայի այլ միջոցներից հրթիռակոծվել են Հադրութ ավանը, Էդիլլու գյուղը, Ճարտարի ու Կարմիր շուկայի պաշտպանական դիրքերը: Կան վիրավորներ և ավերածություններ:

Ռազմաճակատի մյուս գծերում վերջին օրերս պահպանվել է հարաբերական անդորր:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives