March 2, 2021

Ում է ձեռնտու

  • by Archives.am
  • 28 Years ago
  • Comments Off

«Երկիր», 7 հոկտեմբերի, 1992թ., թիվ 193 (282)

Արդեն 5 օր է, ինչ քննարկվում է հացի խնդիրը: Խորհրդարանի երեկոյան նիստը, կարծես թե հասել էր վերջնագծին. սկսվել էր որոշման նախագծերի, առաջարկների քվեարկությունը: Հացի հիմնահարցի գոնե մասամբ լուծման իր նախագիծն էր առաջարկել նաև ՀՅԴ պատգամավորական խմբակցության անդամ Սամսոն Ղազարյանը: Նա առաջարկում էր ընդունել որոշում, որով Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետք է հանձնարարվեր անցնել ալյուրի համակարգված բաշխմանը՝ հանրապետության քաղաքներում: Բ. Արարքցյանը, որն ի դեպ նիստի նախագահողը չէր, ոչ միայն փորձեց կանխել նախագծի բաժանումը պատգամավորներին (քարտուղարությանն արդեն հրահանգված էր չբաժանել բազմացված նախագիծը) այլև Ս. Ղազարյանի պահանջից հետո էլ կանոնակարգը վկայակոչելով փորձեց հիմնավորել անհիմն արգելքները:

Սակայն նախագահող Ա. Թումանյանը ինքնուրույնություն ցուցաբերվեց, և նախագիծը բաժանվեց: Բայց դրանից հետո էլ, երբ խորհրդարանն ըստ կանոնակարգի հինգ րոպե տրամադրեց Ս. Ղազարյանին՝ հիմնավորելու նախագիծը, Բ. Արաքցյանը, յուրովի մեկնաբանելով կանոնակարգը, (որի իրավունքը չուներ) ձայն չտվեց պատգամավորներին:

Ի վերջո, ազգաբնակչությանը ալյուր բաժանելու Սամսոն Ղազարյանի առաջարկը հավաքեց ընդամենը 75 ձայն:

Հարց է ծագում, ո՞ւմ է ձեռնտու ալյուրի նկատմամբ մենաշնորհ ունենալը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives