November 14, 2024

Նավթամուղի երկու տարբերակ

  • by Archives.am
  • 3 Years ago
  • 0

Ազգ, 30 ապրիլի, 1994թ., թիվ 80

Ադրբեջանում արտասահմանյան ֆիրմաների հետ նավթի արդյունահանման աշխատանքներին սպասարկող նավթատարի անցկացման 6 ուղիներից, ըստ ադրբեջանական աղբյուրների, իբրև թե քննության առարկա են մնացել միայն Բաքու-Թավրիզ-Տրապիզոն՝ ելքով դեպի Սև ծով, և Բաքու-Թավրիզ-Իսկանդերուն՝ ելքով դեպի Միջերկրական ծով տարբերակները:

Ադրբեջանական մասնագետների կարծիքով, ամենայն հավանականությամբ, նախապատվությունը կտրվի երկրորդ տարբերակին հետևյալ երկու պատճառով: Առաջին՝ խողովակաշարի կառուցման ժամանակ պակաս միջոցներ կծախսվեն, քանի որ այս ուղին ենթադրում է նավթային մայրուղու միացում արդեն գոյություն ունեցող Իրաքից Իսկանդերուն գնացող վեց հարյուր կիլոմետրանոց նավթատարին: Երկրորդ պատճառն այն է, որ Թուրքիան, բանակցությունների ժամանակ կտրականապես մերժելով դեպի Նովոռոսիյսկ նավահանգիստ նավթատարի անցկացման տարբերակը, հայտարարել է, որ բնապահպանության առումով թույլ չի տա Բոսֆորի նեղուցով նավթատար նավերի տեղափոխումը: Ադրբեջանի նույն աղբյուրների համաձայն, ադրբեջանական կողմը ևս շահագրգռված է երկրորդ տարբերակով՝ ելնելով քաղաքական ըմբռնումներից, քանի Ռուսաստանի կողմից հանրապետության վրա ճնշման գործադրման պայմաններում շատ անզգույշ քայլ կլինի հանրապետության համար կենսական նշանակություն ունեցող նավթամուղ անցկացնել Ռուսաստանի Դաշնության տարածքով, դրանով իսկ կախման մեջ ընկնել ռուսաստանյան քաղաքագետների տրամադրությունից:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives