December 5, 2024

Մ. Ռաֆայելլիի այցը ոչինչ չի տա

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 20 հունվարի, 1993թ., թիվ 10 (352)

«Մ. Ռաֆայելլիի սպասվող այցելությունը Հայաստան դարաբաղյան հիմնահարցը ԵԱՀԽ-ի շրջանակներում լուծելու հերթական անհաջող փորձը կլինի եւ հարցի նկատմամբ ԵԱՀԽ-ում դերակատար երկրների անփոփոխ քաղաքականության շարունակությունը»,-«Ա.Մ.»–ին ասել է ՀՀ ԳԽ Արցախի հարցերի հատուկ հանձնաժողովի նախագահ Սեյրան Բաղդասարյանը։ Նրա համոզմամբ, Մ. Ռաֆայելլի այցելությունը չի տարբերվի նախորդներից, քանի որ մեծ պետությունները շարունակում են ԼՂՀ–ն դիտել որպես սոսկ պատճառ, «երեխա, որով պետք է զբաղվեն մեծերը»։ Նման դիրքորոշման մասին են խոսում նաեւ մոսկովյան կիսագաղտնի բանակցությունները, որին մասնակցում է նաեւ Թուրքիան։

«Շատ հարցադրումներ այսօր դեռևս իրենց պատասխանները չեն ստացել։ Պարզ չէ, ասենք, Թուրքիան բանակցություններին մասնակցում է Հայաստանի համաձայնությամբ, թե՝ ոչ։ ՀՀ իշխանությունները, որ ամռան վերջին պնդում էին, թե հիմնահարցը ԵԱՀԿ–ից պետք է դուրս բերվի, այսօր ճիշտ հակառակն են ասում»,– ասել է պատգամավորը։

Ս. Բաղդասարյանը նշել է, որ սա խոսում է ամերիկյան տեսակետի հաղթանակի եւ տարածաշրջանում Ռուսաստանի մեծ զիջումների մասին եւ ավելացրել է, որ ԵԱՀԿ–ի շրջանակներում լավագույն դեպքում կարող է լուծվել միայն զինադադարի խնդիրը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives