December 6, 2024

«Մեր զորքերը լքել են դիրքերը»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1993թ., 6 ապրիլի, 61 (402)

Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության հայտարարությունը

Բաքվի ռադիոն հաղորդել է, որ ապրիլի 3-ին Ադրբեջանի բանակի զորամասերը, հեռանալով Քելբաջար քաղաքից, նահանջել են Մռով լեռան ստորոտները։ Հինգ օրվա ընթացքում տարածաշրջանից դուրս են բերվել 40 հազար մարդ։

Քելբաջարը թշնամուն հանձնելու գլխավոր պատճառ է հանդիսացել քաղաքը պաշտպանելու մասին հրամանատարության հրամանը զինվորների կողմից չկատարելը եւ լրացուցիչ ուժերի գալուն չսպասելով, մարտական դիրքերը լքելը։ Ինչքան էլ դառը լինի, մենք չենք կարող ժողովրդից թաքցնել այս ճշմարտությունը։ Քելբաջարում տեղի ունեցած իրադարձությունը ցույց տվեց, որ անչափ ցածր մակարդակի վրա է գտնվում մեր զինվորների բարոյական եւ ռազմական պատրաստությունը։ Կարգ ու կանոնի բացակայությունը, հրամանների չկատարելը վերջնական արդյունքում հանգեցրին զորամասերի միջեւ կապի խախտմանը եւ ամբողջությամբ վերցրած, շրջանի պաշտպանական համակարգի փլուզմանը։

Քելբաջարում մեր պարտության մյուս պաաճառն էլ այն է, որ առանձին զորամասեր դեռեւս չեն ձեւավորվել որպես կանոնավոր բանակ։ Ադրբեջանն այդ գործընթացը զգալիորեն ուշ սկսեց, քան Հայաստանը են լուրջ սխալներ թույլ տվեց բանակային շինարարության մեջ։

Քանիցս ասվել է, որ վտանգավոր միտում են պարունակում որոշ քաղաքական ուժերի եւ մամուլի կողմից ռազմաճակատային ցանկացած անհաջողություն որպես մեր դավաճանության, իշխանության խաղերի արդյունք ներկայացնելու փորձեր։ Քծնական է, որ դա եւս չէր կարող բացասական ազդեցություն չունենալ բանակում տիրող տրամադրության վրա։

Գլխավոր խնդիրը բանակում կարգ ու կանոն հաստատելն է։ Առանց հրամանատարի հրամանի մարտական դիրքը լքած յուրաքանչյուր ոք խստորեն կպատժվի, նրանց դեմ, ովքեր կտարածեն ահ ու սարսափ առաջ բերող լուրեր, կձեռնարկվեն արտակարգ դրության պահանջներին համապատասխան միջոցներ։ Հայրենիքի այս դժվարին պահին հանրապետության բոլոր քաղաքացիներից պահանջվում է վճռականություն, բարձր գիտակցություն եւ խիզախություն։ Ադրբեջանի պետականության ճակատագիրն այսօր կախված է մեր բոլորից»։

«Հայլուր»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives