March 6, 2021

Մեծ շենը ամբողջությամբ հայերի հսկողության տակ է

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

«Երկիր», 28 հուլիսի, 1992, 142 (231)

Ինչպես հաղորդել են ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի շտաբից, Մարտակերտի շրջանի Մեծ շեն գյուղը հուլիսի 27-ի առավոտյան ամբողջությամբ ազատագրվել է եւ անցել ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի վերահսկողության տակ։ Հայկական ջոկատները շարունակում են առաջխաղացումը Մոխրաթաղ գյուղի ուղղությամբ։ Զոհվածների եւ վիրավորների մասին տեղեկություններ չկան։

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ հիշյալ երկու գյուղերի վրա հսկող որոշ բարձունքներ գրավել էին ադրբեջանցի զինյալները, եւ գյուղերը երկու կողմերի համար դարձել էր կռվախնձոր։ Ադրբեջանի ազգային բանակը շարունակում է օդային գրոհները հանրապետության բնակավայրերի վրա: Ռազմական ինքնաթիռից ռմբակոծվել է Հադրութ ավանը։ Տուժածների մասին առայժմ չի հաղորդվում: Ասկերանի եւ Մարտունու շրջաններում հարաբերական հանգիստ է տիրում։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives