September 28, 2020

Մարի Ռաֆայելին այսօր կժամանի Երևան

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

«Երկիր», 25 օգոստոսի, 1992թ., թիվ 162 (251)

Այսօր Բաքվից Երևան կժամանի ԵԱՀԽ-ի շրջանակներում Լեռնային Ղարաբաղին նվիրված Մինսկի միջազգային կոնֆերանսի նախագահ Մարիո Ռաֆայելին:

Ինչպես «Սնարքի» թղթակցին հայտնեցին Հայաստանի նախագահի մամլո կենտրոնում նախատեսվում է Ռաֆայելիի հանդիպումը Տեր-Պետրոսյանի հետ:

Այցի նախօրյակին Հայաստանի արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Ռաֆայելիին նամակ էր հղել՝ հայտնելով Հայաստանի շահագրգռվածությունը ղարաբաղյան կոնֆլիկտի շուտափույթ խաղաղ լուծման հարցում: Նա հավաստիացրել էր, որ Հայաստանն իր կողմից ամեն ինչ կանի Ադրբեջանի հետ երկկողմանի շփումներ հաստատելու համար:

Լեռնային Ղարաբաղին նվիրված Մինսկի միջազգային կոնֆերանսի նախագահ Մարիո Ռաֆայելին, հավանաբար ԼՂՀ  խորհրդարանի ղեկավարության հետ կհանդիպի ոչ թե Ստեփանակերտում, այլ Երևանում: Նման ենթադրություն է արել Հայաստանում ԼՂ Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մանվել Սարգսյանը: ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանն իր վերջին ուղերձում Արցախ այցելելու խնդրանքով դիմել է Ռաֆայելիին:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives