January 16, 2021
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Ղարաբաղի հարցը համապատասխանում է միջազգային նորմերին

Ղարաբաղի հարցը համապատասխանում է միջազգային նորմերին

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

Ազգ, 8 սեպտեմբերի, 1992թ., թիվ 83(175)

ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունը մտահոգություն է հայտնել, որ Մինսկի խորհրդաժողովի նախապատրաստական աշխատանքների սահմաններում Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ուղիների որոնումը ընթանում է միայն խորհրդաժողովի անդամ երկրների քաղաքական շահերի հունով: Ընդ որում, ամբողջովին անտեսվում են ընդհանուր ճանաչում գտած միջազգային իրավական ակտերը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:

ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության երեկ հրապարակված հաղորդագրության մեջ, որն ուղղված է Մինսկի խորհրդաժողովի անդամ երկրների կառավարություններին, նշվում է, որ նմանատիպ մոտեցումը հիմնահարցի նկատմամբ միայն բարդացնում է առանց այն էլ բարձ իրավիճակը տարածաշրջանում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը պատրաստ է ներկայացնել իրավաբանորեն հիմնավորված բոլոր ակտերի ծրարը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Այդ փաստաթղթերը վկայակոչում են, որ ԼՂՀ ղեկավարության դիրքորոշումը ամբողջովին համապատասխանում է միջազգային իրավական նորմերին, նշվում է հայտարարության մեջ:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives