October 29, 2020

Հրթիռահրետակոծվել է սահմանամերձ ողջ գոտին

  • by Archives.am
  • 28 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1993թ., 12 հունվարի 4 (346)

Ծննդյան տոնից հետո ադրբեջանական կողմը կտրուկ սրել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմաճա­կատներում։ Հունվարի 7-ին, 8-ին եւ 10-ին հեռահար տարբեր զեն­քերից հրթիռահրետակոծվել է սահմանամերձ ողջ գոտին, հատ­կապես Մարտունու շրջանում։ Ինչպես հաղորդում է Ա.Մ.–ի Մար­տունու թղթակիցը, հունվարի 10-ի երեկոյան Ֆիզուլու շրջանի տա­րածքից «Գրադ» կայանքներից հրթիռակոծվել են վերջերս ազա­տագրված Գեւորգավանի սահմա­նապահ պաշտպանական դիրքերը։ Ազատամարտիկների պարեկակետերի վրա արձակված մոտ 40 հրթիռների հետեւանքով պաշտ­պաններից մեկը զոհվել է, մեկ ու­րիշը՝ վիրավորվել։ Գեւորգավանի դիրքերը հրետակոծվում էին նաեւ նախօրյակին, առանց լուրջ հետեվանքների։

Տավուշի սահմանում իրադ­րությունը շարունակում է մնալ լարված։ Հունվարի 10-ին թշնամին ծանր հրետանուց հրետակոծել է շրջանի Պառավաքար, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես գյուղերը։ Երեկ եւս այստեղ չէին դադարում ավտոմատային եւ գնդացրային կրակոցները։ Հիշյալ գյուղերի ինքնապաշտպանական ուժերը հուսալիորեն պաշտպանում են սահմանը, սակայն զգում են զենքի եւ զինամթերքի կարիք։ Չի­նարի գյուղի վրա կատարած վեր­ջին հարձակման ժամանակ թշնա­մին մարտի դաշտում է թողել 6 սպանված։

Հունվարի 10-ին, ժամը 10.30-ից սկսած, իրավիճակը կրկին սրվել է Լաչինի միջանցքի հարավում՝ Սաֆյանի շրջակայքի եւԳորիսի շրջանի Կոռնիձոր գյու­ղի ինքնապաշտպանական ուժերի դիրքերի ուղղությամբ։

ՀՀ հարավ–արեւելյան զո­րամիավորումների եւ Կոռնիձոր գյուղի ինքնապաշտպանական ուժերի շտաբից հայտնել են, որ 11.30-ից սկսած վերոհիշյալ տե­ղանքներում պահպանվում է լար­վածություն։ Նշենք, որ հունվարի 9-ին, կարճատեւ ընդմիջումնե­րով, մի քանի ժամ շարունակ հրթի­ռակոծվել են Կոռնիձորը եւ գյուղի ինքնապաշտպանական դիրքերը։

Սահմանների անվտանգու­թյունն ապահովող Գորիսի շրջանի ՆԳ բաժնի աշխատակիցներից մեկը զոհվել է։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives