June 13, 2021

Հրթիռակոծվել է Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղը

  • by Archives.am
  • 28 Years ago
  • Comments Off

«Երկիր», 14 հունվարի, 1993թ., թիվ 6 (348)

Հունվարի 12-ի երեկոյան սկսվել եւ մինչեւ լույս 13-ի գիշերը շարունակվել է Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղի ինքնապաշտպանական դիրքերի ուժգին հրթիռահրետակոծումը։ Կոռնիձորի ինքնապաշտպանական ուժերի շտաբից հայտնել են, որ մի քանի ժամ տեւած հրթիռահրետակոծման հետեւանքով գյուղում կան զգալի ավերածություններ, սակայն, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Շուռնուխի եւ Խնձորեսկի ինքնապաշտպանական ուժերի շտաբից հայտնեցին, որ հունվարի 13-ի ժամը 18-ի սահմաններում սկսվել է այդ գյուղերի եւ ինքնապաշտպանության շրջակա դիրքերի ուժգին հրթիռահրետակոծությունը, որը շարունակվել է մինչեւ ուշ գիշեր։ Ավերածությունների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են։ Հայաստանի հարավ–արևելյան զորամիավորումների շտաբից տեղեկացրեցին, որ Լաչինի միջանցքում հարաբերական հանգիստ է։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives