March 31, 2020

Հայ զինվորներու կոչը

  • by Archives.am
  • 2 Months ago
  • 0
Ռազմիկ, Թիֆլիս

Ռազմիկ, 20 նոյեմբերի, 1917թ., թիվ 1

5-րդ Հայկական հրացանաձիգ մահվան գունդը տեղեկանալով Պետրոգրադի մեջ բոլշևիկներու միջոցով կատարված դեպքերու մի մասին՝ իր ընդհանուր ժողովին մեջ որոշեց հետևյալ կոչն ուղղել հայրենքին հավատարիմ զինվորներուն.

«Ընկերնե՛ր, Ռուսաստանը հոգեվարքի մեջ է: Այսօր, երբ Վիլհելմի երկաթյա դիվիզիաները կբախեն Պետրոգրադի դռները, երբ արտաքին թշնամին կսպառնա մեր ազատ հայրենիքի սրտին, երբ պետության համար լինել և չլինելու խնդիրն է դրված, խումբ մը քաղաքացիներ բոլշևիկ անվան տակ հրապարակ իջած՝ կցանկան տակն ու վրա անել ամբողջ երկիրը և դեպի անդունդ տանել պետությունը. անենք արդեն իրենց նպատակները որոշ չափով իրագործեր են, և այսօր երկիրը անիշխանության գիրկն է մատնված:

Ժամանակավոր Կառավարությունը կոչ կընե մեզ օգնության հասնել և ազատել հայրենիքը ապերախտ քաղաքացիներու ոտնձգություններեն:

Ընկերնե՛ր, մենք, որպես ազատ Ռուսաստանի հեղափոխական զորքի մեկ մասնիկը, չենք կարող հանդուրժել մեր դավաճան ընկերներու արարքներու դեմ և պետք է օգնության հասնենք հայրենիքին մեր ամբոջ ուժով: Մի մոռացեք, ընկերնե՛ր, որ մենք երդվել ենք պաշտպանել հայրենիքը և ազատությունը ներքին և արտաքին թշնամիներեն և այսօր վտանգի ժամին պետք է, որ մեր ուժեղ ձայնը հասցուցած ըլլանք պետության:

Կեցցե հեղափոխական պետությունը, կեցցե Ռուսական ազատ զորքը, կեցցե Սահմանադիր ժողովը: 5 Հայկական հրացանաձիգ Մավհան գնդի Կոմիտե

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives