October 31, 2020
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Հայաստանի Արտաքին գործոց նախարարը մեկնում է Էստոնիա և Լատվիա

Հայաստանի Արտաքին գործոց նախարարը մեկնում է Էստոնիա և Լատվիա

  • by Archives.am
  • 28 Years ago
  • Comments Off

«Երկիր», 20 օգոստոսի, 1992թ., թիվ 159 (248)

Ուրբաթ օրը Հայաստանի արտգործնախարար րաֆֆի Հովհաննիսյանը մեկնելու է Էստոնիա և Լատվիա:

Ինչպես մեզ հայտնեցին ՀՀ ԱԳՆ բալթյան երկրների բաժնից, նախարարների այդ այցելությունների  ընթացքում Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ կհաստատի այդ երկրների հետ, ինչպես նաև կստորագրվեն այդ երկրների արտաքին գործերի նախարարությունների հետ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համագործակցության մասին համաձայնագրեր:

Հայաստանի նախարարը, Էստոնիայի և Լիտվայի իր գործընկերների հետ, կքննարկի մերձբալթյան նոր անկախ երկրների հետ Հայաստանի համագործակցության հեռանկարներ ու հնարավորություններ, կճշտվի «միջպետական հարաբերությունների հիմունքների մասին» հանրապետությունների գերագույն խորհուրդներում քննարկված և վերջնական տեսքի բերված փաստաթղթերի՝ ստորագրող երկրների ղեկավարների կողմից ստորագրման ժամկետը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives