March 29, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • ԼՂՀ հարցով ԵԱՀԽ Մինսկի խմբի նախագահ նորին գերազանցություն Մարիո Ռաֆայելիին

ԼՂՀ հարցով ԵԱՀԽ Մինսկի խմբի նախագահ նորին գերազանցություն Մարիո Ռաֆայելիին

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

Հայաստանի Հանրապետություն, 20 օգոստոսի, 1993թ., թիվ 165(769), ուրբաթ

ԼՂՀ հարցով ԵԱՀԽ Մինսկի խմբի նախագահ նորին գերազանցություն Մարիո Ռաֆայելիին շարադրյալը

Հարգելի պարոն նախագահ,

Ի պատասխան նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին ուղղված 1993թ. օգոստոսի 13-ի Ձեր նամակի, ես լիազորված եմ մեր քննարկմանը ներկայացված երեք փաստաթղթի վերաբերյալ Ձեզ հաղորդելու ներքոշարադրյալը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանություն է տալիս «Անվտանգության խորհրդի 822 և 853 բանաձևերի իրականացմանն ուղղված հրատապ քայլերի ճշտված ժամանակացույցին»:

Հայաստանը բովանդակային որևէ առարկություն չունի նաև Հավելված 2-ի՝ «Միացյալ կոորդինացնող հանձնաժողովի ուղեցույցի» վերաբերյալ: Հայաստանի կառավարությունը երկու վերապահում ունի Հավելված 1-ի «Հակամարտության գոտու սահմանման» նկատմամբ: Հայաստանն առաջարկում է, որ որպես հակամարտության B գոտի նշված հողաշերտի լայնությունը Հայաստան-Նախիջևան սահմանի երկու կողմերում առաջարկված 10կմ-ի փոխարեն նվազեցվի 5 կմ-ի:

Երկրորդ, մենք առաջարկում ենք, որ Երևանը հանրապետության հարավային մասին կապող և հարավային միջազգային սահման տանող մեր միակ հյուսիս-հարավ մայրուղին չհամարվի հակամարտության գոտու մաս:

Հայաստանը ցանկանում է նաև երկու հավելվածներին վերաբերող ընթացակարգային հարց բարձրացնել: Մինչ «ժամանակացույցը» մի փաստաթուղթ է, որն արդյունք է հատուկ միջնորդական ջանքերի և հետևաբար կարող է կողմերի համաձայնության պարագայում համարվել ընդունված, հավելվածների իրավական կարգավիճակն այլ է: Դա վերաբերում է հատկապես հակամարտության գոտու սահմանմանը, որն իր մանդատը ստացել է «Լիազորությունների սահմանման փաստաթղթով»: Հետևաբար, մենք հույս ունենք, որ անպաշտոն խորհրդակցությունների արգասիք հավելվածները կներկայացվեն պաշտոնական քննարկման ու ընդունման Մինսկի խմբի պաշտոնական գումարման ժամանակ:

Մեկ անգամ ևս թույլ տվեք հայտնելու իմ կառավարության խորին երախտագիտությունը Մինսկի խմբի նախագահությանը՝ խաղաղարար գործընթացի առաջընթացի ուղղությամբ նրա ձեռնարկած ջանքերի համար: Վստահեցնում եմ Ձեզ, որ այսուհետև ևս Հայաստանը կշարունակի իր աջակցությունն ու համագործակցությունը:

Հարգանքով՝ Վահան Փափազյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives