October 27, 2020
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Լեռնային Ղարաբաղը բողոքում է Գորբաչովի հայտարարության դեմ

Լեռնային Ղարաբաղը բողոքում է Գորբաչովի հայտարարության դեմ

  • by Archives.am
  • 30 Years ago
  • Comments Off

Ազգ, 16 մարտի, 1991թ., թիվ 9

Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը բացասաբար ընդունեց պրեզիդենտ Մ. Գորբաչովի դիմումը՝ ուղղված Ադրբեջանի և ԼՂԻՄ-ի ժողովուրդներին։ Ուրբաթ օրը հազարավոր ստեփանակերտցիներ հավաքվեցին քաղաքի կենտրոնական հրապարակում, որտեղ կեսօրին տեղի ունեցավ հանրահավաք, որին մասնակցեցին 10 հազարից ավելի մարդ։

Ելույթ ունեցողները մեղադրեցին ԽՍՀՄ պրեզիդենտին այն հայտարարության համար, թե իբր ԼՂԻՄ-ւ Ադրբեջանի անբաժանելի մասն է։ Նրանց կարծիքով, դա Ադրբեջանի ղեկավարությանը հնարավորություն է տալիս ԼՂԻՄ-ի հայ բնակչությանը տեղահանելու։ Մեկ ժամ անց զորքը ցրեց հանրահավաքը։ Բողոքի ցույցեր տեղի ունեցան նաև մարզի այլ շրջաններում։ Ստեփանակերտի բոլոր ձեռնարկություններն ու ուսումնական հաստատությունները ի պատասխան Գորբաչովի հայտարարության՝ միօրյա գործադուլ հայտարարեցին։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives