December 6, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Իրավիճակը լարված է մնում «մարդասիրական միջանցքի» շուրջ

Իրավիճակը լարված է մնում «մարդասիրական միջանցքի» շուրջ

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 22 հոկտեմբերի, 1992թ., թիվ 191 (280)

Հոկտեմբերի 2-ի առավոտյան իրավիճակը ծայրահեղորեն լարված էր մնում Գորիս-Լաչին ճանապարհահատվածի երկայնքով:

Ղոջազի շրջակայքում շարունակվում են դիրքային մարտերը հայկական ինքնապաշտպանական ուժերի և ադրբեջանական բանակի ստորաբաժանումների միջև: Մինչև երեկո, ադրբեջանական հենակետերից ուժգին հրետակոծության են ենթարկվել Լաչինի շրջանի հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան տարածքների հայկական ինքնապաշտպանության ուժերի դիրքերը: Զաբուղի ուղեկալից հայտնել են, որ ժամը 19-ի դրությամբ, իրավիճակը մարդասիրական միջանցքի գոտում շարունակվում է մնալ խիստ լարված: Չնայած հայկական ուժերի դիրքերի վրա անընդհատ հրետակոծություններին, հայկական ինքնապաշտպանության ուժերը շարունակում են պահել իրենց դիրքը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives