February 27, 2021

Իրադրությունը Լեռնային Ղարաբաղում

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

«Հայաստանի Հանրապետություն», 11 հունվարի, 1992թ., թիվ 6 (351) շաբաթ

Արմենպրեսի և Ղարաբաղի նորությունների գործակալության թղթակիցներ Ալեքսանդր Գրիգորյանը և Մարսել Պետրոսյանը Ստեփանակերտից հաղորդում են.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ, 33-ամյա պատմական գիտությունների թեկնածու Արթուր Մկրտչյանը Ադրբեջանի և ԼՂՀ-ի այժմյան հարաբերությունները գնահատել է որպես «պատերազմական վիճակ»: Դրա ապացույցը երիտասարդ հանրապետության անկանխատեսելի օպերատիվ իրադրությունն է: Միայն հունվարի 8-ին և 9-ին այստեղ զոհվել է հինգ հայ խաղաղ բնակիչ:

Հանրապետության Գերագույն խորհրդի շենքը ժամանակավորապես վերածվել է ծննդատան, իսկ նախկին մարզկոմի շենքը կատարում է զինվորական հոսպիտալի դեր: Այնտեղ վիրավորված զինվորների թիվն օրեցօր աճում է, հանրապետական հիվանդանոցի հնարավորությունները խիստ սահմանափակ են: Արցախի մայրաքաղաքի ծանր վիճակը խորանում է նաև էլեկտրաէներգիայի, ջեռուցման, գազի բացակայության հետևանքով:

Բոլորովին պատահական չէ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի ընդունած առաջին օրենքներից մեկը արտակարգ դրության մասին օրենքն էր: Խորհրդարանն իր աշխատանքը կվերսկսի այսօր:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives