September 29, 2020

Էլչիբեյը Թուրքիա կմեկնի հոկտեմբերի վերջին

  • by Archives.am
  • 28 Years ago
  • Comments Off

«Երկիր», 9 հոկտեմբերի, 1992թ., թիվ 195 (284)

Հոկտեմբերի սկզբներին Ա. Էլչիբեյի՝ Թուրքիա սպասվող այցը հետաձգվել է նախագահի ներհանրապետական գործերի պատճառով: Ըստ Բաքվի ռադիոյի, այն կկայանա հոկտեմբերի վերջին:

Առաջին այցի ընթացքում, կստորագրվի երկու երկրների համագործակցության և խորհրդակցությունների լայնածավալ համաձայնագիր: Այդ փաստաթղթի համաձայն Թուրքիան օգնելու է Ադրբեջանին՝ պետական կառույցների վերակազմավորման գործում: Տնտեսական համագործակցության ոլորտները հստակեցնելու նպատակով կստորագրվեն ավելի քան 20 փաստաթղթեր: Այցելության ընթացքում կընդունվի նաև համատեղ հայտարարություն, որտեղ կհաստատվի երկու երկրների հավատարմությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքների գերակայության, ազատ տնտեսության սկզբունքներին:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives