October 16, 2024

Էդ. Շեւարդնաձեն լավատես է

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

«Երկիր», 18 սեպտեմբերի, 1993թ., թիվ 178 (519)

Վրաստանի ղեկավարի գլխավոր ռազմական խորհրդականը՝ գեներալ-մայոր Վ.Կվարայան, աբխազական կողմի ձեռնարկած ռազմական գործողությունների առնչությամբ հայտնել է, որ Թամիշի երկաթուղային կամրջի պայթյունը խզել է հաղորդակցությունը Սուխումի ու Օչամչիրի միջեւ։ Ըստ նրա, աբխազներն արդեն գրավել են Արադու, Ցագերա, Լաբրա, Բեսլախուբա, Օխուրի գյուղերը։ Կվարայայի կարծիքով, ծրագրված է Օչամչիրի, այնուհետեւ Սուխումի գրավումը։ Այժմ վրացական կողմը պատրաստվում է Օչամչիրից էվակուացնել բնակչությանը։

Սուխում մեկնելուց առաջ էդ.Շեւարդնաձեն լրագրողներին հայտնել է, որ Սամտրեդիայում բավականին ուժեր կան Լ. Կոբալիայի միավորումներից պաշտպանվելու համար, սակայն Սուխումում իրադրությունը շատ ծանր է։ «Ինչպես ինձ հայտնել են, արդեն քաղաք են մտել տանկերը,– հայտարարել է նա,– սուխումցիների հետ միասին մերկ ձեռքերով քաղաքը պաշտպանելուց բացի, ես այլ բան անել չեմ կարող»։

«Նոյյան տապան»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives