December 3, 2024

Եվ դո՞ւ, Ռաֆայելլի

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

«Երկիր», 19 օգոստոսի, 1993թ., թիվ 156 (497)

ՀՀ արտգործնախարարի առաջին տեղակալ Ժիրայր Լիպարիտյանը հայտնեց, որ իտալական դատախազությունը ծանուցագիր է հղել ԵԱՀԽ Մինսկի խմբի ղեկավար Մարիո Ռաֆայելլիին՝ տեղեկացնելով, որ վերջինիս անձի հետ դատավարական հարցեր են ծագել։ Այս տեղեկությունը հայտնի է դարձել Ռաֆայելլիի տեղակալ Մարիո Սիկկայից։ Ժ. Լիպարիտյանը բացատրեց, որ նման ծանուցումն ընդունված կարգ է եւ մարդուն պաշտպանվելու հնարավորություն է ընձեռում։ Վերջերս մամուլում տեղ գտած հրապարակումները, թե Ռաֆայելլին կապ ունի մաֆիայի հետ, ըստ Ժ. Լիպարիտյանի՝ ուռճացված են եւ, հարգելով անմեղության կանխավարկածի սկզբունքը, չի կարելի նրան վերագրել այն, ինչ դատարանով ապացուցվածչէ։

Այնուհետեւ Ժ. Լիպարիտյանը բացատրելով, որ սովորաբար տարբերակվում են կուսակցական եւ անհատական կաշառակերության տարատեսակները, անսպասելիորեն ենթադրություն արեց՝ Ռաֆայելլիի գործում հնարավոր է կուսակցական տարբերակը։ Զարգացնելով միտքը՝ փոխնախարարը հայտնեց, որ դատավարություն դեպքում Ռաֆայելիի խմբի ղեկավար մնալու խնդիրը կդժվարանա եւ կծագի էլ ավելի դժվարին՝ նոր նախագահ գտնելու խնդիրը, քանի որ դա չի նշանակի Մարիո Սիկկայի ինքնաբերաբար այդ պաշտնում նշանակումը:

Ո. Մ.

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives